1972 դիտում
15:55 07-01-2021
Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ, ոչ մեր դիրքերի ուղղությամբ․ Վահրամ Պողոսյան․ NEWS.am
Արցախի նախագահի խոսնակ Վահրամ Պողոսյանը վստահեցնում է, որ իրավիճակն Արցախում հանգիստ է եւ մտահոգվելու կարիք չկա։ Անդրադառնալով Wargonzo-ի հայտնած լուրին, որ Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձագային զենքից կրակ է բացել Շուշիի շրջանում, նաեւ Պաշտպանության բանակի դիրքերի ուղղությամբ, նախագահի խոսնակը [url=https://news.am/arm/news/622460.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում նշեց, որ ՊԲ-ից տեղեկացրել են՝ կրակոցներ եղել են, սակայն ոչ դիրքերի ուղղությամբ։
«Մի քանի կրակոց եղել է, բայց՝ օդ։ Մեր դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել: Այդպիսի իրավիճակ մենք ունեցել ենք նաև դեկտեմբերի 31-ին՝ Նոր տարվա գիշերը, երբ ադրբեջանցիներն օդ էին կրակել»,- ասաց Վահրամ Պողոսյանը՝ նշելով, որ իրավիճակը Արցախում հանգիստ է եւ կարծում է՝ նման լուրերը միայն խուճապ են տարածում։
Նմանատիպ նյութեր
2226 դիտում
19:33 07-01-2021
Արցախի Պաշտպանության բանակի, դիրքերի ուղղությամբ որևէ կրակոց չի եղել. Վահրամ Պողոսյան
Այս բաժնից
613 դիտում
12:10 17-10-2024
Վեց մարդ կորել է Ղրղզստանում ձնահյուսի պատճառով
544 դիտում
11:25 17-10-2024
Իսրայելը Գազայի հյուսիս բաց է թողել հումանիտար օգությամբ 50 բեռնատար
967 դիտում
09:55 17-10-2024
31 տարեկանում մահացել է բրիտանացի երգիչ Լիամ Փեյնը