1472 դիտում
14:43 08-01-2021
ԱՄՆ-ում 55 մարդու մեղադրանք է առաջադրվել Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների փաստով
ԱՄՆ իշխանությունները մեղադրանք են առաջադրել 55 անձի՝ կապված չորեքշաբթի օրը Վաշինգտոնում տեղի ունեցած անկարգությունների հետ: Այս մասին հինգշաբթի օրը հաղորդել է [url=https://www.bloomberg.com/news/articles/2021-01-07/man-charged-in-pro-trump-riots-on-capitol-hill]Bloomberg[/url]-ը՝ վկայակոչելով Կոլումբիայի Մետրոպոլիտեն շրջանի փաստաբանի պաշտոնակատար Մայքլ Շերվիին:
Գործակալության տվյալներով, կասկածյալների մեծ մասը մեղադրվում է ապօրինի մուտքի և հարձակման համար, բայց մեղադրվողների մեջ կան նաև մեկ օր առաջ` Կապիտոլիումի մոտ կիսաավտոմատ հրացաններ կրելու համար ձերբակալված մարդիկ:
Շերվինն ընդգծել է, որ ապագայում նախատեսում են այլ մեղադրանքներ առաջադրել. «Սա լավ սկիզբ է, բայց ոչ մի դեպքում ավարտ», - ասել է նա:
Իր հերթին, Associated Press-ը գրել է, որ, ըստ Շերվինի, իշխանությունները ծրագրում են միայն դաշնային մակարդակով 15 գործ հարուցել: Եվս 40 գործ արդեն հարուցվել է Վաշինգտոնում՝ տեղական մակարդակով: Ըստ լրատվականի, Շերվինը շեշտել է, որ խռովարարների դեմ մեղադրանք առաջադրելու հարցում քննարկվում են բոլոր տարբերակները: Ըստ Reuters լրատվական գործակալության, իշխանությունները չեն բացառում, որ կասկածյալներից մեկը մեղադրվի դավադրության համար:
Հիշեցնենք, որ նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ ընթանում էր նախագահական ընտրություններում Ջո Բայդենի հաղթանակի վավերացման գործընթացը: Գրոհի հետևանքով կա 5 զոհ:
Նմանատիպ նյութեր
7972 դիտում
11:00 30-08-2017
Վաշինգտոնում Էրդողանի 15 թիկնապահների դեմ ցուցարարների վրա հարձակման փաստով մեղադրանք է առաջադրվել
3641 դիտում
17:31 22-01-2017
ԱՄՆ-ում մեղադրանք է ներկայացվել այն ցուցարարների դեմ, ովքեր կապ ունեն անկարգությունների հետ
Այս բաժնից
1324 դիտում
16:08 22-12-2024
Կամչատկայում եռօրյա որոնումների արդյունքում գտել են անհետացած ինքնաթիռը, որի անձնակազմը ողջ է
961 դիտում
15:49 22-12-2024
ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է պատրաստում Ռուսաստանի դեմ. ԶԼՄ
910 դիտում
15:22 22-12-2024
Աբխազիայի գլխավոր դատախազությունը քրեական գործ է հարուցել պատգամավորի նկատմամբ