211652_close_icon
views-count2275 դիտում article-date 14:02 09-01-2021

ՀԴԲ-ն ձերբակալել է Թրամփի աջակիցների կողմից Կապիտոլիումի գրոհի ժամանակ Փելոսիի գրասենյակ ներխուժած տղամարդուն

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն կալանավորել է Արկանզաս նահանգի բնակչին, որը հունվարի 6-ին ներխուժել էր Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի աշխատասենյակ, գրում է [url=https://english.alarabiya.net/en/News/world/2021/01/09/FBI-arrests-US-Capitol-rioter-photographed-inside-Nancy-Pelosi-s-office?fbclid=IwAR0dTgSIDzKGIUvWbCM-bgN6bf-4_ubwrs2-5fmfbKSJKfDSt-nf5iY6now]english.alarabiya.net[/url]-ը։ ՀԴԲ-ի ներկայացուցիչ Քոնոր Հեյգանը հայտնել է, որ Ռիչարդ Բարնեթը ինքնակամ է ՀԴԲ ներկայացել և այժմ ձերբակալված է։ Վաշինգտոնում դաշնային դատախազի առաջին տեղակալ Քեն Կոլը հայտարարել է, որ Բարնեթը մեղադրվում է Փելոսիի գրասենյակ մտնելու համար, որտեղ նա «թողել է գրություն և ջնջել է խոսնակի էլեկտրոնային հաղորդագրություններից մի քանիսը»։ 60-ամյա Բարնեթին ներկայացվել են մի քանի դաշնային մեղադրանքներ՝ Կապիտոլիումի տարածք բռնի ներթափանցում և խուլիգանություն, պետական սեփականության կամ գրառումների գողություն: Եթե նա մեղավոր ճանաչվի, նրան սպառնում է մինչև մեկ տարվա բանտարկություն։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175372/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 6-ին նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է մահացել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են: Կոնգրեսի կողմից Բայդենի հաղթանակի հաստատումից հետո Թրամփը խոստացել է իշխանության խաղաղ փոխանցում իրականացնել:

Նմանատիպ նյութեր