211652_close_icon
views-count2028 դիտում article-date 13:11 08-01-2021

Մահացել է Կապիտոլիումի գրոհի ժամանակ տուժած ոստիկան Բրայան Սիկնիկը

Կապիտոլիումի ոստիկանությունը հինգշաբթի օրը հայտարարել է ԱՄՆ Կոնգրեսի շենքում անկարգությունների հետևանքով վիրավորված աշխատակցի մահվան մասին: Այս մասին հայտարարություն է հրապարակված ոստիկանության [url=https://www.uscp.gov/media-center/press-releases/loss-uscp-colleague-brian-d-sicknick]կայքում[/url]: «Այսօր (հունվարի 7-ին) ժամը մոտ 21:30-ին (ուրբաթ, Երևանի ժամանակով ժամը 06: 30-ին) Կապիտոլիումի ոստիկանության աշխատակից Բրայան Սիկնիկը մահացել է ծառայության ժամանակ ստացած վնասվածքներից»,- ասված է փաստաթղթում: «Սիկնիկը մասնակցել էր չորեքշաբթի, հունվարի 6-ին, ԱՄՆ Կապիտոլիումում տեղի ունեցած բողոքի ակցիայի արձագանքման գործողությանը և վիրավորվել էր բողոքողների հետ ֆիզիկական շփման մեջ մտնելու ժամանակ»,- նշել են ոստիկանությունում: Ընդգծվում է, որ այս փաստի առթիվ հետաքննություն է սկսվելու: [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/07/1175372/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 6-ին Թրամփի աջակիցները գրոհել էին Կապիտոլիումը, որտեղ Կոնգրեսը հավաքվել էր հաստատելու դեմոկրատ Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում: Ցույցերի ժամանակ 4 մարդ է զոհվել, տասնյակ մարդիկ ձերբակալվել են:

Նմանատիպ նյութեր