211652_close_icon
views-count16944 դիտում article-date 15:29 09-01-2021

Հունվարի 10-13-ը ջերմաստիճանն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով․ սպասվում է ամպամածություն և մառախուղ

Հանրապետության տարածքում՝ հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հունվարի 14-ի ցերեկը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ։ Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի մարզերի նախալեռներում սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։ Քամին՝ հարավային՝ 2-5 մ/վ: Օդի ջերմաստիճանը հունվարի 10-13-ն աստիճանաբար կբարձանա 4-6 աստիճանով: [img]https://st0.shamshyan.com/editor/0889224001610191514680029.jpg[/img] Երևան քաղաքում՝ հունվարի 9-ի ցերեկը, 10-13-ը սպասվում է ամպամածություն և մառախուղ։ Հունվարի 14-ի երեկոյան ժամերին սպասվում է ձյուն: [img]https://st0.shamshyan.com/editor/0319065001610191525811284.jpg[/img]

Նմանատիպ նյութեր