1633 դիտում
13:04 11-01-2021
Ժապարովը Ղրղզստանի նախագահի ընտրություններում հաղթանակ է տանում ավելի քան 80 տոկոս ձայներով
Սադիր Ժապարովը քվեաթերթիկների ավելի քան 74 տոկոսի ձեռքով հաշվելու արդյունքներով 83,9 տոկոս ձայներով առաջատարն Է Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում, որոնք անցկացվել են հունվարի 10-ին, վկայում են հանրապետության ԿԸՀ-ի կայքում զետեղված տվյալները: Երկրորդ տեղը 5,56 տոկոս ձայներով զբաղեցնում Է ընդդիմադիր թեկնածու Ադահան Մադումարովը: Գրում է [url=https://www.interfax.ru/world/744535]interfax[/url]-ը։
Կենտրոնական ընտրական հանձնաժողովում արձանագրություններ են ստացվել 1816 ընտրատեղամասերից:
Ձայների 98 տոկոսի հաշվելու արդյունքներով, Ժապարովը Ղրղզստանի նախագահի վաղաժամկետ ընտրություններում հաղթանակ է տանում 79,2 տոկոս ձայներով:
Ընդամենը Ղրղզստանի նախագահի պաշտոնի համար հունվարի 10-ին անցկացված վաղաժամկետ ընտրություններում պայքարել է 17 թեկնածու:
Ընտրողների մասնակցությունը կազմել է ավելի քան 39 տոկոս: Ղրղզստանում պետության ղեկավարի վաղաժամկետ ընտրությունների հետ միասին հունվարի 10-ին հանրաքվե է անցկացվել կառավարման ձևի շուրջ:
Ընտրողների 81 տոկոսը քվեարկել է հանրապետությունում կառավարման նախագահական ձևի օգտին, ընտրողների 10,94 տոկոսն ընտրել է խորհրդարանական հանրապետությունը, ընտրողների 4,45 տոկոսը քվեարկել է «բոլորի դեմ»:
Ժապարովը երկրում իշխանության է եկել անցյալ տարի՝ խորհրդարանական ընտրությունների արդյունքների դեմ հոկտեմբերյան բողոքներից և այնուհետև բռնկած անկարգություններից հետո:
Նախագահի ընտրություններին մասնակցելու համար նոյեմբերի 14-ին նա վայր է դրել պետության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատարի լիազորությունները և դադարեցրել վարչապետի պարտականությունների կատարումը։
Նմանատիպ նյութեր
3299 դիտում
10:20 29-11-2018
Սալոմե Զուրաբիշվիլին 59,56 տոկոս ձայներով հաղթում Է Վրաստանի նախագահի ընտրություններում
881 դիտում
13:56 23-11-2022
Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը ժամանել է Երևան
3314 դիտում
10:22 10-12-2018
Ճամբարակ խոշորացված համայնքում «Իմ քայլը» դաշինքը հաղթել է բացարձակ առավելությամբ՝ 83 տոկոս ձայներով
Այս բաժնից
931 դիտում
15:28 18-12-2024
«Զանգեզուրի միջանցք»-ը դառնալու է համագործակցության և անվտանգության միջանցք. Թուրքիայի խորհրդարանի նախագահ
1150 դիտում
23:08 17-12-2024
Եվրամիությունը սիրիացի փախստականներին օգնելու համար Թուրքիային 1 միլիարդ եվրո կհատկացնի
1117 դիտում
21:22 17-12-2024
ԱՄՆ-ի ընտրողների կոլեգիան սկսում է Դոնալդ Թրամփի հաղթանակը հաստատելու քվեարկությունը