Լեռնային Ղարաբաղում 2841 ադրբեջանցի զինծառայող է մահացել. Ադրբեջանի ՊՆ
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած մարտերի ժամանակ 2841 ադրբեջանցի զինծառայող է զոհվել:
«Զոհվել է Ադրբեջանի Զինված ուժերի 2841 զինծառայող»,- ТАСС գործակալության փոխանցմամբ՝ ասվում է գերատեսչության մամուլի հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ ևս 64 մարդ անհետ կորած է համարվում:
Նրանց որոնման և ճանաչման աշխատանքները շարունակվում են: