26210 դիտում
15:03 13-01-2021
Ավտովթար Երևանում․ բախվել են 24-ամյա վարորդի Toyota-ն ու 33-ամյա վարորդի Mercedes-ը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 13-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 00։20-ի սահմաններում Իսակովի պողոտայում բախվել են Երևանի բնակիչ 24-ամյա Հրաչ Խաչիկյանի վարած Toyota մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 33-ամյա Արմեն Սահակյանի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Վթարի մասին Երևանի ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ 1-ին սպայական գումարտակի 6-րդ դասակ, որտեղից ժամանել են ավագ տեսուչ Տիգրան Մաղզանյանը և տեսուչ Դավիթ Հովհաննիսյանը։
Փաստի առթիվ Դ․ Հովհաննիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։
Վարորդները ենթարկվել են սթափության փորձաքննության, պարզվել է՝ եղել են սթափ։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 22+
22+