211652_close_icon
views-count3746 դիտում article-date 16:49 13-01-2021

Պուտինը Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին, գրում է [url=https://ria.ru/20210113/vstrecha-1592877382.html]ria.ru[/url]-ն: «ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է հունվարի 11-ին Մոսկվայում Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների՝ Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության իրականացման ընթացքը քննարկած եռակողմ հանդիպման հիմնական արդյունքների մասին։ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իր աջակցությունն է հայտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում Ռուսաստանի ջանքերին, հանդես է եկել Ռուսաստանի և Թուրքիայի գործողությունների համակարգման շարունակման, այդ թվում՝ տարածաշրջանի տնտեսական զարգացման և փոխշահավետ նախագծերի առաջմղման օգտին», - ասված է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ: Նշում է, որ «հեռախոսազրույցի ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել փոխադարձ ապրանքաշրջանառության ավելացման հարցին, առանցքային ուղղություններով համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարին, ներառյալ՝ պատվաստանյութերի համատեղ արտադրության և օգտագործման պլանների իրագործմանը»։ [url=https://shamshyan.com/hy/article/2021/01/11/1175660/]Հիշեցնենք[/url], որ հունվարի 11-ին Մոսկվայում տեղի է ունեցել Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը:

Նմանատիպ նյութեր