2800 դիտում
11:43 28-11-2020
ԱՀԿ-ն պատրաստվում է գնահատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը շարունակում է հետաքրքրվել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնահատմամբ, որպեսզի ներառի այն արտակարգ կիրառման համար նախատեսված պատվաստանյութերի շարքում:
Այս մասին ուրբաթ՝ նոյեմբերի 27-ին, կայացած ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀԿ-ի փորձագետ Մարիանջելա Սիմաոն, գրում է [url=https://eadaily.com/ru/news/2020/11/28/voz-sobiraetsya-ocenit-vakcinu-sputnik-v?fbclid=IwAR35kARvpRFJeAQx3M64n_gXUllvA-2uLFcbP6r0ri6U7K23o-osisLN0VA]eadaily[/url]-ն։
«Ռուսական պատվաստանյութի նկատմամբ ԱՀԿ-ն, իհարկե, հետաքրքրություն է դրսևորել այն գնահատելու և արտակարգ կիրառման ցանկում ներառելու համար։ Այդ հետաքրքրությունը պահպանվում է»,- ասել է Սիմաոն՝ պատասխանելով ռուսական պատվաստանյութի արդյունավետության վերաբերյալ հարցին։
Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ ԱՀԿ-ի փորձագետները պետք է ուսումնասիրեն ոչ միայն կլինիկական փորձարկումների արդյունքները, այլև պատվաստանյութի արտադրության փորձը և այլն։
«Մեզ հարկավոր է ստանալ ամբողջ տեղեկատվությունը»,- ընգծել է կազմակերպության ներկայացուցիչը։
Նմանատիպ նյութեր
2509 դիտում
14:00 10-01-2021
Bloomberg-ը հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը
11388 դիտում
09:31 17-09-2021
ԱՀԿ-ն կասեցրել է ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի հաստատումը․ «Ամերիկայի ձայն»
2181 դիտում
14:40 14-01-2021
ԱՀԿ-ն գնահատել է առկա պատվաստանյութերի արդյունավետությունը COVID-19- ի նոր շտամների դեմ
Այս բաժնից
829 դիտում
17:24 21-12-2024
Գերմանիայում սուգ է հայտարարվել
562 դիտում
16:21 21-12-2024
Պենտագոնը փորձարկել է 2 հրթիռ, որոնք կփոխարինեն հնացած ATACMS-ներին. Breaking Defence
586 դիտում
15:21 21-12-2024
Եմենի հութիները գերձայնային բալիստիկ հրթիռով հարվածել են Թել Ավիվի շրջանում գտնվող ռազմական օբյեկտի