211652_close_icon
views-count3318 դիտում article-date 14:41 15-01-2021

Ադրբեջանի ՄԻՊ-ը հանդիպել է մեկուսարանում պահվող հայ ռազմագերիներ հետ

Ադրբեջանի մարդու իրավունքների պաշտպան Սաբինա Ալիևան արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության Բաքվի մեկուսարանում հերթական հանդիպումն է անցկացրել կալանավորված անձանց հետ: Այս մասին հայտնում հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ այցի շրջանակներում ՄԻՊ գաղտնի կարգով հանդիպել է այնտեղ պահվող հայ ռազմագերիների հետ, որոնք գերեվարվել են 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության ընդունումից հետո: Նշենք, որ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ստույգ թվի վերաբերյալ տեղեկություն չկա: Ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ օրերս կայացած մոսկովյան հանդիպման ժամանակ չի հաջողվել լուծել գերիների վերադարձի հարցը:

Նմանատիպ նյութեր