211652_close_icon
views-count17305 դիտում article-date 23:14 23-08-2018

Մոսկվայի օմբուդսմենն այցելել է մեկուսարանում պահվող Խաչատուրյան քույրերին

Մոսկվայում մարդու իրավունքների պաշտպան Տատյանա Պոտյաևան այցելել է մեկուսարան, որտեղ գտնվում են իրենց 57-ամյա հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերը: Ինչպես փոխանցում է Ria Novosti-ն, Պոտյաևան նշել է, որ մտադիր է հետևել աղջիկների պահման պայմաններին և ամեն ամիս այցելել նրանց: «Երեկ գործընկերներիս հետ այցելել եմ աղջիկներին, նրանցից յուրաքանչյուրի հետ մենք առանձին ենք զրուցել: Ես բոլոր երեքին թողել եմ իմ տվյալները, եթե նրանք որևէ դժվարություններ ունենան, կարող են դիմել լիազորի գրասենյակ: Սակայն մենք նրանց կայցելենք ամիսը մեկ անգամ՝ տեսնելու, թե ինչպես են առաջ ընթանում կրթության ոլորտում, և թե ինչպես է ընթանում քննությունը նրանց նկատմամբ, և թե ինչ հոգեբանական վիճակում են գտնվում», - ասել է նա: Պատասխանելով հարցին, թե մտադի՞ր է աղջիկներին տնային կալանքի փոխադրելու մասին միջնորդություն ներկայացնել, ասել է, որ իր գրասենյակն աշխատելու է քննության հետ և հետևելու է կայացվող որոշումներին:

Նմանատիպ նյութեր