4328 դիտում
10:39 16-01-2021
Դրամը շարունակում է արժեզրկվել. ինչով է դա պայմանավորված. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայկական դրամը շարունակում է արժեզրկվել, արտարժույթն էլ կրկին թանկանում է. վերջին մեկ շաբաթվա ընթացքում դոլարի վաճառքի գինը բարձրացել է նվազագույնը 1,5, եվրոյինը՝ 2, ռուսական ռուբլունը՝ 1,27 դրամով։
Երեկ բանկերում ամերիկյան դոլար կարելի էր ձեռք բերել նվազագույնը 527 դրամով, եվրոյի գինը 648 և ավելի է, ռուսական ռուբլու սահմանված նվազագույն փոխարժեքը 7,27 է:
Նոյեմբերի սկզբին՝ մինչ պատերազմի ավարտը, դոլար կարելի էր գնել 495 դրամով։ Այսպիսով, հետպատերազմյան այս շրջանում դոլարը թանկացել է նվազագույնը 32 դրամով՝ շուրջ 6,47 տոկոսով։
Տնտեսագիտական հանրությունը դոլարի կտրուկ թանկացումը պայմանավորեց քաղաքացիների շրջանում ապագայի հանդեպ սպասելիքների պակասով, մարդիկ իրենց դրամային խնայողությունները դոլարի էին վերածում։ Դեկտեմբերին խանութներում պարենային մի շարք ապրանքների գնաճ նկատվեց, տնտեսագետները պատճառներից մեկը հենց դրամի արժեզրկումն էին համարում։
Կենտրոնական բանկը հայտարարեց՝ մեկ տոկոսով բարձրացնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ սահմանելով 5,25 տոկոս, ինչը նշանակում է, որ Կենտրոնական բանկից ավելի բարձր գնով են միջոցներ փոխառվում. այս տոկոսադրույքի բարձրացումը գնաճի տեմպերը մեղմելու գործիք է։
Գնաճի միտումները շարունակվում են նաև 2021 թվականին։ Կառավարությունն էլ ընդգծում է՝ գրանցված գնաճն ավելի ցածր է եղել, քան տարածաշրջանի երկրներում՝ Ռուսաստանում, Ղազախստանում, Բելառուսում, Վրաստանում, Թուրքիայում և Իրանում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1919 դիտում
09:11 18-03-2014
ՀՀ դրամը շարունակում է արժեզրկվել․ ՀԺ
1552 դիտում
09:34 04-02-2014
Հայկական դրամը արժեզրկվել է. Հժ
3591 դիտում
08:36 29-03-2014
Դրամը անսպասելիորեն արժեզրկվել է. ՀԺ
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը