9532 դիտում
14:29 16-01-2021
Ճանապարհի մերկասառույցի պատճառով Սևանում՝ «Հարսանքար» ռեստորանի մոտ բախվել են BMW-ն ու Subaru-ն. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունվարի 16-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 65 կմ հատվածում, «Հարսնաքար» ռեստորանային համալիրի մոտ բախվել են Երևանի բնակիչներ՝ Կարեն Մարգարյանի վարած BMW մակնիշի 13 MA 666 համարանիշի և Ս․ Սուքիասյանի վարած Subaru մակնիշի 11 DD 141 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով, բարեբախտաբար, տուժածներ չկան։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 4-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Էդգար Սուսլիյանի, դասակի հրամանատար Վաչագան Ոսկանյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի ավագ հետաքննիչ Բակուր Սարիբեկյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ժամանել են նաև Ոստկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սուրեն Ջանիկյանի գլխավորությամբ։
[b]Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վթարի պատճառը ճանապարհի մերակասառույցն է եղել, և միայն վթարից հետո են ճանապարհը սպասարկող Ճանշինի աշխատակիցները ժամանել և կատարել ճանապարհին աղ ու ավազ լցնելու աշխատանքներ։[/b]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանը
[color=#EF2929] Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 53+
53+