Բեն Ավետիսյանն ու Դիանա Տոնոյանն ամուսանցել են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=http://www.exclusivelife.am/2021/01/18-010.html?fbclid=IwAR3AMOyQ9x1b_6B5w524bDp08AL_rbZ5FPPULMDVoEaCYLX-GFas_mXBwkY]Eclusivelife.am[/url]-ը գրում է. Երիտասարդ դերասան Բեն Ավետիսյանն ու դիմահարդար Դիանա Տոնոյանն ամուսնացել են։
Այս մասին տեղեկանում ենք դերասանի Instagram-ի էջից, ուր հրապարակել է հարսանեկան լուսանկար։ Հրապարակմանը կից Բեն Ավետիսյանը գրել է․
«Աստծո Օրհնությամբ դարձար իմ կինը»։
Դիանան նույնպես լուսանկար է տեղադրել Instagram-ի իր էջում, որին կից. «Աշխարհում ամենաուժեղ մոգությունը սերն է, հավատացեք նրան։ Միայն դա կարող է ստիպել մարդուն սարեր շրջել, երկնքից աստղեր իջեցնել»:
Հիշեցնենք, որ զույգը նշանադրվել էր 2020թ․-ի ամռանը: