211652_close_icon
views-count12415 դիտում article-date 22:50 26-02-2017

Լոնդոնում Մերի Ավետիսյանն իր փայլուն ելույթով Հայաստանին հաղթանակ է բերել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Փետրվարի 17-19-ին Լոնդոնում կայացած «Ալբիոնի Աստղեր» միջազգային 4-րդ մրցությում Հայաստանը ներկայացրած Մերի Ավետիսյանը վերադարձել է «Գրան պրի»-ով։ Մրցույթին մասնակցել են 15 երկրից՝ ներկայացնելով շուրջ 80 մասնակցի։ Մասնակիցների թվում և' երաժիշտներ, և՛ պարողներ, և՛ երգիչներ են եղել։ Մասնակիցների թվում են եղել Հայաստանը, Բուլղարիան, Բրազիլիան, Վրաստանը, Իսպանիան, Ղազախստանը, Լատվիան, Մալթան, Պորտուգալիան, Ճապոնիան, Մեծ Բրիտանիան, Ռուսաստանը և այլն։ Հայաստանը ներկայացրած Մերի Ավետիսյանը Ժյուրիին գերել է James Brown-ի «This is a mans world.» երգի յուրովի մատուցմամբ։ Մերիին այս մրցույթում ներկայացրել է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիան», որի նախագահ Արման Ղուկասյանը նաև Ժոյուրի նախագահն է եղել։ Մեր թղթակցի հետ զրույցում Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիայի նախագահ Արման Ղուկասյանն ասաց, որ մրցույթն ադեն 2 տարի է իրականացվում է ասոցիացիայի պատրոնաժի ներքո։ Կազմակերպիչը հանդիսանում է «Կատարողական արվեստի համաշխարհային ասոցիացիա»-ի ներկայացուցիչը Մեծ Բրիտանիայում։ Այն հարցին, թե հաղթանակը նվաճելու հարցում դեր ունեցե՞լ է Արման Ղուկասյանի ժյուրի լինելը, նա ասաց․ «2 տարի շարունակ ժյուրիի նախագահն եմ այս մրցույթում, բայց դա որևէ նշանակություն չունի, քանի որ ինձնից բացի 16 երկրի ներկայացուցիչ է դատում մրցույթը։ Հայաստանում լինեինք, գուցե ինչ-որ ազդեցություն ունենար, սակայն դրսում ամեն բան այդքան հեշտ չէ»։ Նշենք որ, մասնակիցներից շատերն արդեն տարբեր միջաջազգային փառատոններում մրցանակակիրներ են եղել և մրցակցությունը թեժ է ընթացել։ Մերի Ավետիսյանը երգում է 2-3 տարեկանից։ Պրոֆեսիոնալ երգարվեստով սկսել է զբաղվել 14 տարեկանից։ Նադեժդա Սարգսյանի սանն է եղել։ Հայաստանում «X–FACTOR-3»-ի ֆինալիստ է։ Տեսանյութը կարող եք դիտել [url=https://www.facebook.com/Club12.Erevan/videos/1415808911794148/?__mref=message_bubble]այստեղ[/url] Հեղինակ՝ Կարինե Գևորգյան
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր