6156 դիտում
13:22 19-01-2021
Բայդենն իր թիմում ևս մեկ հայ է ներառել. Ջեֆ Մարությանը կզբաղեցնի ԱՄՆ նախագահի հատուկ օգնականի պաշտոնը
ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենն իր աշխատակազմում է ներառել ևս մեկ հայի: Մասնավորապես, Ջեֆ Մարությանը նշանակվել է Կլիմայի և գիտության գործակալության անձնակազմի նախագահի հատուկ օգնականի պաշտոնում: Այս մասին տեղեկանում ենք Զարթոնք Մեդիայի ինստագրամյան [url=https://www.instagram.com/p/CKKieq5HMYh/]էջից[/url]:
Նշենք՝ Մարությանը ներկայումս Կոլումբիայի շրջանի տրանսպորտի դեպարտամենտի տնօրենն է, ինչպես նաև ԱՄՆ տրանսպորտային գործակալության հսկիչ խմբի անդամ է:
Հիշեցնենք՝ 2017 թվականին Մարությանն աշխատել է Բարաք Օբամա-Բայդեն վարչակազմում՝ տրանսպորտի նախարարությունում զբաղեցնելով Սպիտակ տան համակարգողի, վարչական հարցերով քարտուղարի օգնականի, ինչպես նաև կայուն զարգացման հարցերով գլխավոր տնօրենի պաշտոնները:
2012 թվականին Մարությանը Օբամայի և Բայդենի ընտրական քարոզարշավի ընթացքում զբաղեցրել է դեմոկրատական կուսակցության ազգային կոմիտեի ԼԳԲՏ հարցերով վարչության տնօրենի պաշտոնը:
Մարությանը Նյու Ջերսիից է: Նա ավարտել է Ջորջ Վաշինգտոն համալսարանը:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Հայկ Հաջինազարյանը Բայդենի վարչակազմում նշանակվել է Սպիտակ տան տարածաշրջանային հաղորդակցությունների բաժնի ղեկավար:
Նմանատիպ նյութեր
14729 դիտում
09:21 15-04-2014
Ո՞վ կզբաղեցնի ԱԺ նախագահի պաշտոնը․ Ժողովուրդ
2061 դիտում
23:28 29-05-2015
Սաակաշվիլին կզբաղեցնի Օդեսայի մարզի նահանգապետի պաշտոնը
6230 դիտում
09:27 11-05-2018
Ո՞վ կզբաղեցնի ԱԳ նախարարի պաշտոնը. «Չորրորդ իշխանություն»
Այս բաժնից
1144 դիտում
16:37 15-01-2025
«Սևան» ՔԿՀ-ում խուզարկության արդյունքում հայտնաբերվել են կասկածելի զանգվածներ և այլ արգելված իրեր
763 դիտում
16:22 15-01-2025
Լևոն Զուրաբյանը չի բացառել, որ 2026 թվականի ընտրություններին ՀԱԿ–ը կմիանա Հայկ Մարությանին