3366 դիտում
23:06 19-01-2021
ԱԺ փոխխոսնակ. Սյունիքում ԲՀԿ պատգամավորների հետ կապված միջադեպը «սեւերի» ու «սպիտակների» բաժանման դասական օրինակ էր
Մի քանի ժամ առաջ Սյունիքում տեղի ունեցած միջադեպը պետք է բնութագրել որպես բաժանարար գծերի դասական դրսեւորում, այն է՝ բաժանումը «սեւերի» եւ «սպիտակների»:
Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովի նիստում խորհրդարանական ժամին ասաց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խմբակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Վահե Էնֆիաջյանը:
Փոխխոսնակի խոսքով՝ «Բարգավաճ Հայաստան»-ի պատգամավորներ Միքայել Մելքումյանը, Իվետա Տոնոյանը, Շաքե Իսայանն ու Արտեմ Ծառուկյանը երկար ժամանակ գտնվում են Սյունիքի մարզում եւ պարբերաբար հանդիպում են քաղաքացիների հետ: «Նրանք ոչ միայն իրականացնում են իրենց լիազորությունները, լսում քաղաքացիներին, այլեւ օգնություն են ցուցաբերում:
Պատգամավորներն իրենց հետ օգնություն են տարել ծանր պայմաններում գտնվող ընտանիքների համար: Նրանք սննդի կարիք ունեն:
Պարբերաբար աղավաղելով առկա իրողությունը, կեղծ քաղաքական օրակարգ ձեւակերպելով՝ իշխանությունները փորձում են հասարակությանը շեղել հրատապ խնդիրներից»,- ասաց Էնֆիաջյանը:
Ըստ քաղաքական գործչի՝ այսօր Հայաստանի օրակարգում ընդգրկված են զոհված զինծառայողների, ռազմագերիների, անհետ կորածների, վիրավորների ու փախստականների խնդիրները:
Կեղծ ծրագրերը, ինչպես կարծում է պատգամավորը, նախատեսված են գերակայություններ սահմանելու իշխանությունների անկարողությունը թաքցնելու համար:
«Ստեղծելով կեղծ օրակարգ՝ դուք չեք կարող հասնել դրական փոփոխությունների»,- եզրափակեց Էնֆիաջյանը:
Հիշեցնենք, որ մի քանի ժամ առաջ Սյունիքում մի քանի տասնյակ քաղաքացիներ փակել են աշխատանքային այցով տարածաշրջանում գտնվող ԲՀԿ պատգամավորների ճանապարհը:
Քաղաքացիները կարծել են, թե իրենց մոտ է եկել «Հայրենիք փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
730 դիտում
18:27 23-12-2024
Շարմազանով. Բա որ Արցախը «հանձնված» էր մինչեւ իրեն, ինչո՞ւ ինքը մարեց 5 հազար ընտանիքի ճրագ
613 դիտում
18:17 23-12-2024
Ժաննա Անդրեասյանը շնորհավորել է Հովհաննես Չեքիջյանին ծննդյան 96-ամյակի առթիվ
418 դիտում
18:04 23-12-2024
Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են թվայնացման ոլորտում կատարված աշխատանքը և հետագա աշխատանքային պլանը