2639 դիտում
11:33 23-01-2021
ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկիր, Ջոզեֆ Բայդենի վարչակազմը նախատեսում է մեծացնել Միացյալ Նահանգների ակտիվ ներգրավվածությունը Արցախի հակամարտության ուղղությամբ։ Այս հարցում ԱՄՆ-ը պատրաստվում է աշխատել եվրոպացի գործընկերների հետ, որպեսզի Արցախի համամարտության ուղղությամբ գտնվի այնպիսի տեւական լուծում, որը կպաշտպանի Արցախի անվտանգությունն ու «կօգնի կանխելու նոր պատերազմի բռնկումը»։
Այս մասին ասել է ԱՄՆ պետքարտուղարի թեկնածու Էնթոնի Բլինկենը, պատասխանելով ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսի հարցերին իր թեկնածության վերաբերյալ լսումների ժամանակ։ Բլինկենի եւ Մենենդեսի հարցուպատասխանի գրավոր տարբերակը ներկայացված է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի (ANCA) պաշտոնական կայքում։
Այդ նպատակին հասնելու համար Էնթոնի Բլինկենը կարեւորում է Մինսկի խմբի շրջանակներում ԱՄՆ-ի ակտիվացումը, ինչպես նաեւ լրացուցիչ դիվանագիտական աշխատանքի իրականացումը՝ երրորդ կողմերի հետագա նոր միջամտությունը կանխելու համար»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
4716 դիտում
09:55 28-07-2021
Վաշինգտոնը և Փարիզը մեծացնում են ճնշումները Բաքվի վրա․ «Հայաստանի Հանրապետություն»
1715 դիտում
10:12 21-10-2021
Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը․ «Հայաստանի Հանրապետություն»
1283 դիտում
15:32 06-09-2014
ԱՄՆ-ը մեծացնում է Վրաստանին տրվող ռազմական օգնության չափը
Այս բաժնից
1459 դիտում
08:50 23-01-2025
Թեժ «պայքար»՝ լավագույն սյունեցի քպական պաշտոնյա համարվելու համար. «Փաստ»
1492 դիտում
08:00 23-01-2025
Տրանսպորտի ուղեվարձի թեմայով քաղաքապետարանը «զադնի է դնո՞ւմ», թե՞ ի սկզբանե այդպես են «պլանավորել». «Փաստ»
1843 դիտում
07:31 23-01-2025
Ինչո՞ւ է թիրախավորվել հենց Նոյեմբերյանի անտառտնտեսությունը. «Փաստ»