1715 դիտում
10:12 21-10-2021
Մարտահրավերների ընկալումը մեծացնում է դիմադրական ներուժը․ «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Թուրքիան իր տարածաշրջանային քաղաքականության իրականացման հարցում առանցքային տեղ է հատկացնում ուժային գործոնին՝ չվարանելով ռազմական ուժի կիրառման հնարավորություններից նաեւ հարեւան տարածաշրջաններում։ Ռազմական միջամտությունները դարձել են Անկարայի արտաքին ու տարածաշրջանային քաղաքականության շարժիչ ուժը՝ Լիբիայից մինչեւ Հարավային Կովկաս։
«Այսօր տարածաշրջանային քաղաքականության մեջ ռեւիզիոնիզմն ու միլիտարիզմը, ներքին ու արտաքին քաղաքականության մեջ՝ գերանվտանգայնացումը, ագրեսիվ հռետորաբանությունը Թուրքիայի հավաքական վարքագիծը բնորոշող հիմնական հասկացություններն են։ Անկարայի նման վարքագիծը մասնագիտական շրջանակներում հաճախ դիտարկվում եւ բացատրվում է միջազգային ու տարածաշրջանային գործընթացների, այսինքն՝ միջազգային համակարգի ազդեցության համատեքստում, երբեմն շրջանցելով ներքին, ներպետական՝ միավորային մակարդակում ընթացող փոխակերպումների դերն այդ երկրի անվտանգային քաղաքականության վրա։ Մինչդեռ Թուրքիայի պարագայում ներպետական մակարդակում տեղի ունեցող գործընթացներն էական ազդեցություն ունեն անվտանգային եւ տարածաշրջանային քաղաքականության վրա»,- այդ մասին նշեց արեւելագիտության ինստիտուտի Թուրքիայի բաժնի ավագ գիտաշխատող, ԵՊՀ գիտական քարտուղար, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Լեւոն Հովսեփյանը Գիտությունների ազգային ակադեմիայում ընթացող «Հայաստանը եւ տարածաշրջանը. դասեր, արժեւորումներ, հեռանկարներ» միջազգային եռօրյա գիտաժողովի ժամանակ, որը նվիրված էր 1921 թ. Մոսկվայի եւ Կարսի պայմանագրերի 100-ամյակին»։
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Նմանատիպ նյութեր
11468 դիտում
09:13 20-11-2021
Ընդդիմությունը ձևավորում է դիմադրական լայնածավալ ցանց․ «Փաստ»
1123 դիտում
16:27 27-04-2024
Ողջունում եմ երեկ Տավուշի դիմադրական պայքարին միացած պայմանագրային զինծառայողների քայլը․ Սեֆիլյան
2636 դիտում
11:33 23-01-2021
ԱՄՆ-ն մեծացնում է ներգրավվածությունն Արցախի խնդրում․ «Հայաստանի Հանրապետություն»
Այս բաժնից
2047 դիտում
12:20 13-01-2025
Սուրբ Սարգսի տոնն այս տարի կնշվի փետրվարի 15-ին
1747 դիտում
10:15 13-01-2025
Այսօր Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Անվանակոչության տոնն է
2311 դիտում
12:15 12-01-2025
Մենք լավ ենք և տարհանվում ենք․ Էմմի