2924 դիտում
13:03 23-01-2021
Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա
Չինաստանն ընդունել է օրենք, որն առաջին անգամ երկրի առափնյա պահպանությանը բացահայտ թույլ է տալիս կրակ բացել օտարերկրյա նավերի վրա, ինչը կարող է բարդացնել իրավիճակը առանց այդ էլ անհանգիստ հարավ-չինական ծովում: Այս մասին հայտնում է [url=https://www.aljazeera.com/news/2021/1/23/china-authorises-coast-guard-to-fire-on-foreign-vessels-if?fbclid=IwAR1wDZOg2bj52TSlp3CITfxevERGIIL7jozllO3BVtOqVIqxV-ulkL4HzcM]Reuters[/url] լրատվական գործակալությունը:
Գործակալությունը նշել է, որ Չինաստանը ծովային վեճեր ունի Ճապոնիայի հետ` Արևելյան Չինական ծովում և մի շարք հարավ-արևելյան պետությունների հետ՝ Հարավ-չինական ծովում:
Չինաստանի բարձրագույն օրենսդիր մարմինը ՝ Ազգային ժողովրդական կոնգրեսի մշտական հանձնաժողովը, ուրբաթ օրը ընդունել է Առափնյա պահպանության մասին օրենք, ինչը, ըստ ավելի վաղ հրապարակված տեղեկությունների, Չինաստանի առափնյա պահպանության ծառայությանը թույլատրում է կիրառել «բոլոր անհրաժեշտ միջոցները»` կասեցնելու կամ կանխելու օտարերկրյա նավերի սպառնալիքները: Օրինագիծը սահմանում է այն հանգամանքները, որոնց դեպքում կարող են կիրառվել ձեռքի կամ նավի համար նախատեսված, ինչպես նաև օդային զենքեր: Այն նաև առափնյա պահպանության ծառայությանը լիազորել է ստեղծել ժամանակավոր բացառման գոտիներ` այլ նավերի անձնակազմի մուտքը կանխելու համար:
Այս քայլը կարող է բարդացնել Չինաստանի հարբերությունները Միացյալ Նահանգների հետ, քանի որ այն ռազմավարական դաշինքների մեջ է գտնվում ասիական-խաղաղօվկիանոսյան մի շարք երկրների` Ճապոնիայի, Վիետնամի, Ֆիլիպինների և Ինդոնեզիայի հետ:
Reuters-ը նշում է, որ Չինաստանի առափնյա պահպանության ծառայությունը 2018 թվականին անցել է Ժողովրդավարական զինված ոստիկանության հրամանատարության վերահսկողության տակ և դարձել ռազմական ուժերի մեկ ճյուղը:
Նմանատիպ նյութեր
10766 դիտում
20:30 29-07-2017
ԱՄՆ ռազմածովային ուժերը նախազգուշական կրակ են բացել իրանական նավերի ուղղությամբ
14001 դիտում
10:34 14-06-2016
Ինչո՞ւ չեն թույլատրել կրակ բացել, երբ հակառակորդը առաջ էր գալիս. «Ժողովուրդ»
Այս բաժնից
835 դիտում
16:12 23-10-2024
Դատախազությունը պահանջում է դատավոր Արտուշ Գաբրիելյանից բռնագանձել 5 անշարժ գույք, դրամական միջոցներ