14001 դիտում
10:34 14-06-2016
Ինչո՞ւ չեն թույլատրել կրակ բացել, երբ հակառակորդը առաջ էր գալիս. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երեկ համացանցում մի տեսանյութ տարածվեց, որը ենթադրվում է՝ իրականացվել է ապրիլյան քառօրյա պատերազմի առաջին օրը՝ ապրիլի լույս 2-ի գիշերը, ժամը 4-ի սահմաններում։
Դրանում երևում է, թե ինչպես է ԼՂՀ սահմաններին մոտենում հակառակորդի զորքը։ Հայ զինվորներն անընդհատ կապ են տալիս, որ հակառակորդը մոտենում է, կրակ բացելու թույլատվություն են հայցում, սակայն պատասխանը լինում է՝ սպասեք։ ԼՂՀ դիրքերը պահող զինվորների կողմից լսվում են հայհոյանքներ, թե ինչու չեն թողնում կրակեն, քանի որ հակառակորդը գնալով ավելի է առաջ գալիս։
«Ժողովուրդ»–ը ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ, ՀՀ ՊՆ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, ՊՆ նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Մովսես Հակոբյանից փորձեց պարզել, թե ինչու զինվորներին չեն թույլատրել կրակել։ «Քեզ թվում է, որ այդ հարցին պետք է պատասխանեմ ե՞ս։ Կարծում եմ՝ որպեսզի դուք՝ լրագրողներդ, հասարակության մեջ թյուրիմացություն չմտցնեք, պետք է լսեք այն պաշտոնյային, որը որոշում կայացնելու իրավունք ունի։ Այսօրվա բանակի հրամանատարը այդ հարցերին պատասխանել է, և եթե անհրաժեշտ լինի, նորից կպատասխանի»,– ասաց փոխնախարար Հակոբյանը»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2921 դիտում
13:03 23-01-2021
Չինաստանն օրենքի ուժով թույլատրել է անհրաժեշտության դեպքում կրակ բացել օտար նավերի վրա
Այս բաժնից
1360 դիտում
07:47 18-10-2024
Հովիկ Աղազարյանի բիզնեսմեն որդին նոր ոլորտներ է նվաճում. «Ժողովուրդ»
1045 դիտում
07:18 18-10-2024
«Տաշիր»-ին մերժում են, իսկ տնօրենին Ավանեսյանը փոխնախարար դարձրեց. «Ժողովուրդ»
958 դիտում
09:05 17-10-2024
Ինչո՞ւ Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ. «Փաստ»