Թուրքիայում կսկսվի «Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրություն
Ռուսաստանի ուղղակի ներդրումների ֆոնդը (РФПИ) պայմանագիր է կնքել թուրքական դեղագործական առաջատար արտադրողի հետ՝ Թուրքիայում «Սպուտնիկ V» կորոնավիրուսի պատվաստանյութ արտադրելու մասին և սկսել է տեխնոլոգիայի փոխանցումը, հայտնել են հիմնադրամում։ Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210123/sputnik-v-1594264813.html]ria.ru[/url]-ն։
««Սպուտնիկ V» պատվաստանյութի արտադրության պոտենցիալ ծավալը տարեկան միլիոնավոր դոզան է, և քննարկվում է նաև ապագայում արտադրության հնարավոր ընդլայնման հարցը: Պատվաստանյութը կմատակարարվի ինչպես Թուրքիայի ներքին շուկա, այնպես էլ այլ երկրներ», - նշում են հիմնադրամում:
Թուրք գործընկերները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում պատվաստանյութի նկատմամբ, որի արդյունավետությունը ավելի քան 90% է, հայտնել են հիմնադրամից: