1395 դիտում
16:27 26-11-2020
Պաղեստինը շահագրգռված է ռուսաստանյան «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ
Պաղեստինի իշխանությունները Մոսկվայի հետ բանակցություններ են վարում կորոնավիրուսի դեմ «Գամ-ԿՈՎԻԴ-Վակ» («Սպուտնիկ V ապրանքանիշ) ռուսաստանյան պատվաստանյութի ձեռքբերման շուրջ: Այդ մասին ՌԴ-ում Պաղեստինի դեսպան Աբդել Հաֆիզ Նոֆալը հայտարարել է նոյեմբերի 26-ին [url=https://iz.ru/1092266/2020-11-26/palestina-rasschityvaet-na-sputnik-v]«Իզվեստիա»[/url] թերթում հրապարակված հարցազրույցում:
«Ռուսաստանյան պատվաստանյութը մեզ վաղուց է հայտնի, մենք հետեւում ենք, թե ինչպես են ընթանում հետազոտությունները, եւ սպասում ենք, թե երբ կսկսվի պատվաստումը ՌԴ-ում: Ներկայում մենք Մոսկվայի հետ բանակցություններ ենք վարում պատրաստուկի ձեռքբերման շուրջ»,-ասել է Նոֆալը՝ պատասխանելով այն հարցին, թե Պաղեստինը շահագրգռված է արդյոք «Սպուտնիկ V» պատվաստանյութի գնմամբ:
Դեսպանը նշել է, որ իր երկիրը բանակցություններ է վարում նաեւ այն բանի շուրջ, որպեսզի ռուսաստանյան պատվաստանյութն ստանալուց հետո իրենք այն վերարտադրեն պաղեստինյան բուժհաստատություններում: «Բայց պատրաստուկը բերելու համար հարկավոր է թույլտվություն ստանալ Իսրայելից, Իսրայելի առողջապահության նախարարությունից:
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
11:43 28-11-2020
ԱՀԿ-ն պատրաստվում է գնահատել ռուսական «Սպուտնիկ V» պատվաստանյութի արդյունավետությունը
2512 դիտում
14:00 10-01-2021
Bloomberg-ը հաստատել է «Սպուտնիկ V» ռուսական պատվաստանյութի արդյունավետությունը
Այս բաժնից
424 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին
1027 դիտում
23:55 21-12-2024
Մագդեբուրգի քաղաքային իշխանությունը ծանր որոշում է կայացրել. CNN
703 դիտում
23:28 21-12-2024
Ֆրանսիայում դատարանը Մուհամեդի ծաղրանկարը ցուցադրած ուսուցչի սպանության գործով 8 մարդու է դատապարտել