10009 դիտում
17:07 23-01-2021
Ուկրաինական ԱԹՍ-ից արձակած ականից զոհվել է Դոնեցկի զինծառայողը
Ուկրաինայի զինված ուժերի անօդաչու թռչող սարքից արձակած ականից հունվարի 23-ին զոհվել է Դոնեցկի ինքնահռչակ Հանրապետության զինծառայողը: Ինչպես տեղեկացնում է «[url=https://tass.ru/proisshestviya/10530539]ТАСС[/url]» -ը, այս մասին հայտնում է Դոնեցկի լրատվական գործակալությունը` հղում անելով Դոնեցկի ներկայացուցչությանը:
«Ուկրաինայի զինված կազմավորումները, օգտագործելով հարվածային անօդաչու թռչող սարքը, հարված են հասցրել ԴԺՀ ժողովրդական միլիցիայի դիրքերին՝ Ստարոմիխայլովկա ավանի շրջանում: Պայթյունի հետեւանքով զոհվել է մեր հանրապետության զինծառայողը», - գործակալությունը մեջբերում է Դոնեցկի ներկայացուցչության հաղորդագրությունը:
Հաղորդագրության մեջ նշված է, որ շփման գծում իրավիճակն օրեցօր վատթարանում է, մարտական գործողությունների ակտիվացումն արձանագրվում է բոլոր ուղղություններով:
«Կոչ ենք անում ուկրաինական կողմին դադարեցնել զինված սադրանքները, այլապես մենք ստիպված կլինենք համարժեք պատասխան տալ», - նախազգուշացրել է Դոնեցկի ներկայացուցչությունը:
Նմանատիպ նյութեր
5205 դիտում
19:46 26-07-2020
Հակառակորդի ականից վիրավորված հետախույզ Սարգիսը պատրաստվում է Գինեսի նոր ռեկորդ սահմանել․ «Փաստինֆո»
8430 դիտում
14:04 06-03-2022
Ուկրաինական կողմը «Գրադ»-ից հրթիռակոծել է Դոնեցկի հյուսիսային շրջանը. ԴԺՀ
4202 դիտում
18:13 01-10-2022
Ուկրաինական ուժերը մտել են Դոնեցկի շրջանի Լիման ավանը
Այս բաժնից
1120 դիտում
14:21 26-10-2024
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի
1117 դիտում
12:27 26-10-2024
Իրանի օդային տարածքն արդեն բաց է, իսկ բնակչության զգալի հատվածը չի էլ «նկատել», թե ինչ է տեղի ունեցել. Ոսկանյան