7232 դիտում
16:57 23-01-2021
Ուզում են Հայաստան բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում էլ հիմա սոսկալի վիճակ է. Գեորգի Պողոսյան
Այսօր գիտնականների, մշակույթի գործիչների, իրավաբանների մասնակցությամբ քննարկման ժամանակ բժիշկ Գեորգի Պողոսյանն ասաց, որ պետք է դադարել մտածել, թե ի դեմս գործող իշխանության՝ մենք գործ ունենք մարդկանց հետ, ովքեր աշխատել չգիտեն: Բժիշկն անդրադարձավ օրեր առաջ «Իմունականխարգելման հարցերով հանրապետական խորհրդատվական փորձագիտական հանձնաժողովի» կայացրած որոշմանը, ըստ որի՝ Առողջապահության նախարարությունը ձեռք կբերի բրիտանական «AstraZeneca» ընկերության պատվաստանյութ, տեղեկացնում է [url=https://168.am/2021/01/23/1449776.html]168.am[/url]-ը:
«Այսօր լսեցի, որ նրանք ուզում են բերել անգլիական վակցինա, որը տվել է 6 մահ, Անգլիայում հիմա սոսկալի վիճակ է, այդ վակցինան չի աշխատում և շատ թանկ է, ինչ է որ՝ ռուսականը չբերեն, որը շատ էֆեկտիվ է և պրակտիկորեն աշխատող վակցինա է: Աշխարհը դա ընդունեց, Բրազիլիան է դա ընդունում, Էմիրաթները, Հունգարիան, շատ երկրներ: Ինչո՞ւ են դա անում: Վակցինան չեն բերում, որ ժողովրդին փրկեն կովիդից, բերում են, որ փող աշխատեն և ավելի վատ վիճակի մեջ գցեն: Նայեք՝ Անգլիայում ի՞նչ է կատարվում, այդ վակցինան չի աշխատում, ու հենց այդ վակցինան են ուզում բերել»,- ասաց Պողոսյանը:
Բժիշկը պնդեց, որ գործող իշխանության վատ աշխատանքի օրինակները շատ են: Դրանցից մեկն էլ այն է, որ մոտ մեկ շաբաթ է՝ ՀՀ առողջապահության նախարար է նշանակվել մի մարդ, ով մասնագիտությամբ իրավաբան է:
Մանրամասն՝ [url=https://168.am/2021/01/23/1449776.html]սկզբնաղբյուր[/url] կայքում
Նմանատիպ նյութեր
2553 դիտում
16:12 12-03-2014
Գիտնականները քաղցկեղի դեմ պայքարող վակցինա են հայտնաբերել. հետազոտություն
Այս բաժնից
898 դիտում
18:54 14-01-2025
Անահիտ Մանասյանն այցելել է «Սևան» ՔԿՀ
781 դիտում
18:30 14-01-2025
Քննարկվել են գյուղատնտեսության ոլորտի 2020-2030 թթ. ռազմավարության շրջանակում իրականացված աշխատանքները
1471 դիտում
18:04 14-01-2025
Վթարային ջրանջատում՝ Արարատի մարզում