34940 դիտում
21:29 24-01-2021
Արցախյան պատերազմում նահատակված հերոս հետախույզ Գնելը կամավոր ռազմաճակատ մեկնելիս ասել է. «18 տարեկաններին մենակ թողնել չի կարելի». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Արցախյան 44-օրյա պատերազմի հերոսական էջերից մեկը թողել է արմավիրցի, 35-ամյա Գնել Ֆիդանյանը:
Գնելը ամուսնացած էր, ուներ 2 երեխա: Թուրք-ադրբեջանական ագրեսիան սկսվելուց անմիջապես հետո կամավորագրվել է և մեկնել ռազմաճակատ: Մեկնելուց առաջ ընտանիքին հայտնել է. «18 տարեկաններին մենակ թողնել չի կարելի»:
Պատերազմական գործողություններին մասնակցել է որպես հետախույզ: Հոկտեմբերի 10-ին՝ Ջաբրայիլում մարտական առաջադրանքը կատարելիս հերոսի մահով զոհվել է:
Երբ Գնելը ծանր վիրավորվել է, նրան ցանկացել են օգնել, սակայն նա մարտական ընկերներին ասել է. «Ինձ թողեք, ես չեմ ապրի, 18 տարեկաններին օգնեք»: Դրանք հերոսի վերջին խոսքերն էին:
Հավերժ հիշատակ մեր հերոս նահատակներին, որոնցից էր նաև Գնել Ֆիդանյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+