8242 դիտում
22:19 24-01-2021
Մակունցն ու Կարապետյանը գիտեն և այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից. Գաբրիելյանով. Tert.am
Ռուսաստանաբնակ լրագրող, «Lifenews» լրատվական հեռուստաալիքի սեփականատեր, «News Media» հրատարակչական տան գլխավոր տնօրեն և նախագահ Արամ Գաբրիելյանովը բացահայտումներ է արել Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի՝ ԱՄՆ-ում Ուկրաինայում դեսպաններ նշանակվելու մասին, հայտնում է [url=https://www.tert.am/am/news/2021/01/24/makunts/3504533]Tert.am[/url]-ը:
«Ինչպես ինձ հայտնել են հատուկ ծառայություններից, Լիլիթ Մակունցի և Վլադիմիր Կարապետյանի նշանակումը, օպերատիվ ծառայությունների աշխատակիցների լեզվով կոչվում է առանցքային վկաների հեռացում հարվածի տակից: ԱԱԾ աշխատակիցներն ինձ հայտնել են, որ Մակունցն ու Կարապետյանը գիտեն և Փաշինյանի՝ իշխանության կորստից հետո այնպիսի բաներ կարող են պատմել, որ Փաշինյանի ամենավառ կողմնակիցները կցնցվեն սարսափից»,- իր թելեգրամյան ալիքում գրել է Գաբրիելյանովը:
Վերջինս նշել է, որ «Մակունցը՝ որպես Աննա Հակոբյանի մտերիմ ընկերուհի, գիտի Փաշինյանի բոլոր ընտանեկան գաղտնիքները և կարող է այնպիսի բաներ պատմել Փաշինյանի կնոջ մասին, որ ընկած կանանց ճակատագրերը սերիալներից մենաստանի միանձնուհիների ճակատագիր կթվա»:
Նմանատիպ նյութեր
29915 դիտում
23:14 26-12-2020
Արամ Գաբրիելյանով. Շուշին հանձնվել է Փաշինյանի ուղիղ հրամանով. կա այդ խոսակցության ձայնագրությունը.168.am
Այս բաժնից
739 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
856 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ