Մադրիդը խստացրեց պարետային ժամը և արգելեց հյուրընկալությունները
Իսպանիայի իշխանությունները երկուշաբթի օրվանից խստացնում են պարետային ժամը Մադրիդի Ինքնավար Համայնքում, հայտնում է [url=https://www.interfax.ru/world/746717]Ինտերֆաքսը[/url]՝ հղում անելով El Pais թերթին:
Երկուշաբթի օրվանից պարետային ժամը կսկսվի մեկ ժամ շուտ ՝ 22: 00-ին, և կշարունակվի մինչև 6: 00-ն: Իսկ սրճարանները, ռեստորաններ և խանութները կփակվեն նույնիսկ ավելի վաղ ՝ 21: 00-ին: Նման միջոցառումները կտևեն առնվազն երկու շաբաթ:
Բացի այդ, իշխանություններն արգելում են մարդկանց այցելությունները: Միակ բացառությունը կարող է լինել մեկ այլ անձին օգնելու կամ նրա վիճակը ստուգելու նպատակով նախատեսված այցելությունները:
Ընտանիքի անդամներից բացի այլ մեկի հետ հանդիպել հնարավոր կլինի փողոցում կամ հասարակական վայրում։
Իսպանիայում համաճարակի սկզբից ի վեր ավելի քան 2,6 միլիոն մարդ վարակվել է կորոնավիրուսով, ավելի քան 55,4 հազարը մահացել են: