211652_close_icon
views-count2432 դիտում article-date 09:54 26-01-2021

Թուրքական նավը ծովահենների հարձակմանն է ենթարկվել Նիգերիայի ափերին. սպանվել է անձնակազմի ադրբեջանցի անդամը

Նիգերիայից Հարավաֆրիկյան Հանրապետություն ուղևորվող թուրքական «Մոցարտ» նավը Գվինեական ծոցում ենթարկվել է ծովահենների հարձակմանը, ինչի հետևանքով սպանվել է նավի անձնակազմի ադրբեջանցի անդամը: Այս մասին տեղեկացնում է թուրքական [url=https://www.ntv.ru/novosti/2502942/]NTV[/url] հեռուստաընկերության կայքը: Նավի անձնակազմի 15 անդամ առևանգվել է, ևս 3-ը ծովահենների հետ մնացել են նավի վրա: Հարձակումից հետո նավը խարիսխ է գցել Գաբոնում: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել նավի ղեկավար անձնակազմի անդամներից մեկի հետ: Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն նշել է, որ մոբիլիզացվել են բոլոր ջանքերը՝ նավի առևանգված անդամներին հայրենիք վերադարձնելու համար:

Նմանատիպ նյութեր