211652_close_icon
views-count2078 դիտում article-date 12:35 26-01-2021

ԵԽԽՎ-ն Բաքվին ու Երևանին կոչ է արել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել

Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զերծ մնան հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորման ու հնարավորինս արագ իրականացնել Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ եռակողմ համաձայնագրի դրույթները։ Այս մասին նշված է Եվրոխայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ընդունած բանաձևում, հայտնում է «[url=https://tass.ru/mezhdunarodnaya-panorama/10544015]ТАСС[/url]»-ը։ ԵԽԽՎ-ը Ադրբեջանի ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս արագ կատարել մարդասիրական հարցերին վերաբերող կետերը և խորհուրդ է տվել անհապաղ ռազմագերիների փոխանակում անել, հարգել մշակութային ժառանգությունը, զերծ մնալ հռետորաբանությունից, որը կխանգարի քաղաքական կարգավորմանը։ Վեհաժողովը լուրջ մտահոգություն է հայտնել հակամարտության ժամանակ մարդասիրական իրավունքի ու մարդու իրավունքների խախտումների մասին տեղեկությունների, ինչպես նաև կրոնական օբյեկտներին, հուշարձաններին, մասնավոր սեփականությանը հասցված վնասի կապակցությամբ։

Նմանատիպ նյութեր