1626 դիտում
11:42 27-01-2021
Արմեն Ղուլարյանն ազատվել է պաշտոնից. նա կնշանակվի քաղաքաշինության կոմիտեի նախագահ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ` Արմեն Ղուլարյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից: Այս մասին որոշումը հրապարակված է կառավարության պաշտոնական կայքում:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Արմեն Ղուլարյանին ազատել Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեի նախագահի առաջին տեղակալի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ:
ՀՀ կառավարության հունվարի 27-ի նիստի օրակարգում ընդգրկված է Արմեն Ղուլարյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին հարցը:
2020թ. փետրվարի 27-ի ՀՀ կառավարության որոշմամբ Վահագն Վերմիշյանն ազատվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից: Վահագն Վերմիշյանը կալանավորվել է առանձնապես խոշոր չափի կաշառք ստանալու համար մեղադրանքով:
Նմանատիպ նյութեր
2093 դիտում
14:52 22-09-2022
Արմեն Ղուլարյանն առաջարկում է «Սուրմալու»-ի վնասված շինությունը շատ արագ քանդել և մաքրել տարածքը
1559 դիտում
13:08 31-01-2019
Ավետիք Էլոյանն ազատվեց Քաղաքաշինության կոմիտեի նախագահի պաշտոնից
Այս բաժնից
487 դիտում
18:06 22-01-2025
Տիգրան Գալստյանը հանդիպել է Ռումինիայի Սենատի արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հետ
631 դիտում
17:42 22-01-2025
Ժամանակավորապես կդադարեցվի Մատենադարանից մինչև Ազատության հրապարակ ընկած ճանապարհահատվածի երթևեկությունը
1105 դիտում
17:28 22-01-2025
Օպերայի և բալետի թատրոնն այլևս ազգային չի լինի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը