2102 դիտում
16:00 27-01-2021
Թուրքիան Սիրիայի հետ սահմանին նոր ռազմական գործողություններ է սկսել
Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է երկու շաբաթ առաջ մեկնարկած «ARN» անվտանգության գործողությունների շրջանակներում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ երկու նոր գործողություն սկսելու մասին, հայտնում է [url=https://www.almasdarnews.com/article/turkey-launches-major-operations-near-syrian-border/]almasdarnews.com[/url] թերթը:
Նախարարության տարածած հայտարարության մեջ նշված է, որ «ARN» անվտանգության գործողություններն ընդդեմ ահաբեկչության շարունակվում են: Այս համատեքստում շարունակվում են գործողությունները Ագրի և Դիարբեքիրի նահանգներում: Թուրքիայի զինված ուժերը նաև երկու այլ գործողություններ են սկսել սիրիական սահմանի երկայնքով, մասնավորապես Մարդինի տարածքում:
Ներքին գործերի նախարարությունը նոր գործողություններն անվանել է «ARN»` ի պատիվ թուրք երիտասարդ Առն Բուլբուլի, որը 2017 թվականի օգոստոսի 11-ին սպանվել էր «Քրդստանի աշխատավորական կուսակցության» կողմից:
Նմանատիպ նյութեր
3062 դիտում
19:14 05-02-2016
Թուրքիան մտադիր չէ Սիրիայում ռազմական գործողություններ սկսել
2425 դիտում
19:22 12-12-2018
Թուրքիան պատրաստվում է առաջիկա օրերին Սիրիայում նոր ռազմական գործողություններ իրականացնել
Այս բաժնից
706 դիտում
18:37 17-01-2025
Freedom House-ը ողջունել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթղթի ստորագրումը
556 դիտում
18:25 17-01-2025
Մխիթար Հայրապետյանին է ներկայացվել «Հայփոստ»-ի 2025-2030թթ. զարգացման ռազմավարության նախագիծը
1075 դիտում
18:13 17-01-2025
Գրիգոր Մկրտչյանը նշանակվել է ՀՀ ՆԳՆ տնտեսական վարչություն պետ