Թուրքիան կբախվի Ռուսաստանի հետ, եթե որոշի Սիրիայում ռազմական գործողություններ սկսել. Թուրքիայի ՌԾՈՒ նախկին հրամանատար
Թուրքիան ռիսկի է գնում, եթե որոշի Սիրիայում ռազմական գործողություններ սկսել, այդ դեպքում նա կբախվի Ռուսաստանի հետ: Այդ մասին trend.az-ին տված հարցազրույցում ասել է Թուրքիայի ռազմածովային ուժերի նախկին հրամանատար, Կասպից ծովի ռազմավարական հետազոտությունների ինստիտուտի խորհրդատվական խորհրդի անդամ Մեթին Աթաչը:
Նրա խոսքով՝ մի շարք երկրների շահերի բախումը սիրիական հակամարտության մեջ Թուրքիային մեծ ռիսկ է բերելու:
Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնել էին, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան պատրաստվում են Քաթարի հետ ցամաքային օպերացիաներ սկսել Սիրիայում: Իսկ այսօր Թուրքիայի ԱԳ նախարար Մևլեթ Չավուշօղլուն հայտարարեց, որ Թուրքիան այդ հարցով չի բանակցում ՄԱՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի երկրների հետ: