211652_close_icon
views-count1473 դիտում article-date 10:58 28-01-2021

Ռուս խաղաղապահները շուրջօրյա ապահովում են Լաչինի միջանցքով երթևեկության անվտանգությունը․ ՌԴ ՊՆ

Արցախում ռուս խաղաղապահները շուրջօրյա ապահովում են քաղաքացիների տրանսպորտային միջոցների երթևեկության և Լաչինի միջանցքով բնակիչների տեղաշարժի, պարենի և տարբեր ապրանքների փոխադրման անվտանգությունը, հաղորդում է [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/news/more.htm?id=12341043%40egNews&fbclid=IwAR3Q59QugCGr2AHt_v7MPYzg5T-7QHkthT-erZtPkhnAyotseMCpVhEd5to]ՌԴ ՊՆ[/url]-ն։ Հրադադարի ռեժիմը պահպանվում է շփման գծի ամբողջ երկայնքով։ Ռուսական խաղաղապահ զորախմբի դիտակետերի անձնակազմը կանոնավոր կերպով մարտական պատրաստություն և ուսումնական միջոցառումներ է անցկացնում՝ խախտումների կանխարգելման, ինչպես նաև դիտակետերի վրա հնարավոր հարձակումների համար: Բոլոր դիտակետերը համալրված են ամրաշինական կառույցներով, որոնք նախատեսված են զինծառայողներին հրաձգային զենքից և բեկորներից պաշտպանելու համար, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրության մեջ։

Նմանատիպ նյութեր