1455 դիտում
15:40 28-01-2021
ԵԽԽՎ-ն հաստատել է ռուսական պատվիրակության լիազորությունները
Եվրախորհրդի խորհրդարանական վեհաժողովը բանաձև է ընդունել, որը վավերացնում է Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները: Այս մասին տեղեկացնում է [url=https://ria.ru/20210128/pase-1594935097.html?fbclid=IwAR05xqtY52YbGEcVoKgt_Jr7hTaUQUBcxfCPJiH_X-SAEUs6JNQsTWmMll8]ria.ru[/url] գործակալությունը:
Բանաձևին կողմ է քվեարկել 107 խորհրդարանական, դեմ՝ 36, ձեռնպահ՝ 24: Նիստը հեռարձակվել է ԵԽԽՎ կայքում:
Բանաձևի նախագծի նախապատրաստման ընթացքում կատարվել է 11 փոփոխություն, ներառյալ պատվիրակության լիազորությունները չհաստատելու առաջարկը և հարցի քննարկումը հունիսյան նստաշրջանին հետաձգելու առաջարկը: Խորհրդարանականները դեմ են քվեարկել այս 2 փոփոխություններին:
Նստաշրջանի առաջին օրը` հունվարի 25-ին, ուկրաինական պատվիրակության ղեկավար Մարիա Մեզենցևան առաջարկել է ըստ էության վիճարկել ռուսական պատվիրակության լիազորությունները: Ընթացակարգի մասին նրա հայտարարությունից հետո քվեարկություն է կատարվել, որի արդյունքում մեծամասնությունը պաշտպանել էր Ուկրաինայի ներկայացուցչի առաջարկը՝ վիճարկել Ռուսաստանի պատվիրակության լիազորությունները ԵԽԽՎ կանոնակարգի 8-րդ հոդվածի համաձայն։ Եվրոպական 5 երկրների պատվիրակություններից 38 խորհրդարանականներ կողմ են քվեարկել դրան:
Նմանատիպ նյութեր
1153 դիտում
20:25 22-01-2024
ԵԽԽՎ-ում կոչ են արել դադարեցնել Ադրբեջանի պատվիրակության լիազորությունները
1522 դիտում
09:04 29-01-2014
ԵԽԽՎ պատգամավորը զրույցի ընթացքում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության լեգիտիմության հարցը կասկածի տակ է դրել. ՀԺ
Այս բաժնից
931 դիտում
16:52 18-11-2024
Նվերների արժեքը՝ 1,5 մլն դրամ․ Աննա Հակոբյանի հիմնադրամը ամանորյա վիճակահանություն կկազմակերպի
835 դիտում
16:31 18-11-2024
Արմեն Աշոտյանի տնային կալանքի ժամկետը երկարաձգվել է ևս 3 ամսով
793 դիտում
16:19 18-11-2024
ՔՊ-ն արտահերթ ընտրությունների անցկացման ծրագրեր չունի. Կոնջորյան