6176 դիտում
19:36 28-01-2021
Պետք է ձևավորվի փրկության կոմիտե, որը հանրապետությունը կտանի նոր ընտրությունների. Հրանտ Թոխատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
[url=https://www.tert.am/am/news/2021/01/28/Tokhatyan/3508538?fbclid=IwAR0CLe0MloMLV35q1Ti4UxGZI3vsJKW2ZvGgCQNO2JU_uzAd93eVwI9pDFQ]Tert.am[/url]-ը գրում է. Պետք է ձևավորվի փրկության կոմիտե, որը հանրապետությունը կտանի նոր ընտրությունների: Այս մասին այսօր Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում ասաց դերասան Հրանտ Թոխատյանը:
Նա նշեց, որ դա պետք է լինի մի կառույց, որին կվստահի ժողովուրդը:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ ընտրություններին մասնակցության պատրաստակամության մասին հայտարարությանը, ապա Հրանտ Թոխատյանը նշեց. «Ես չեմ զարմանա, որ երրորդ նախագահը, չորրորդ նախագահը հայտարարություն անեն ընտրություններին մասնակցելու մասին: Ռոբերտ Քոչարյանն ունի մեծ փորձ, իր ժամանակահատվածում տնտեսական մեծ աճ է արձանագրվել, որից հետո մեծ բացթողումներ են եղել, ինչի համար ունենք այն, ինչ ունենք»:
Նա նկատեց՝ միասնական թեկնածու այսօր չունենք: Ըստ նրա` 30 տարվա մեջ մենք կորցրեցինք որոշակի հավատ, անտարբերության տոկոսը շատ մեծ է, մարդկանց մի մասը կոտրված է, սիրտ չունեն: Ինչ վերաբերում է իր`նախկինների հետ կապված լինելու հայտարարություններին, դերասանն ասաց. «Որևէ մեկը չի նշել իմ կապը որևէ ռեժիմի հետ, կապ չունի ներկա, նախկին, կամ նախկինի նախկին»:
Հրանտ Թոխատյանը թեև նշեց, որ կողմնակից է, որ լինի գործողություն, սակայն նշեց, որ իր էությամբ հեղափոխական չէ` ապստամբելու առումով: «Եթե դժգոհության ալիքը բավականին մեծ է, ուրեմն փոփոխությունները կլինեն»,-ասաց նա։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
6886 դիտում
10:17 25-01-2018
Ամեն անարդարություն սկսել է հարթ անցնել, զայրույթի դրսևորումներ չեն լինում. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
10050 դիտում
09:13 05-05-2018
Մայիսի 8-ից հետո երկնային մանանա չի թափվելու. անցնելու ենք շատ դժվար ուղի. Հրանտ Թոխատյան. «Ժողովուրդ»
Այս բաժնից
814 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
844 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»