211652_close_icon
views-count2748 դիտում article-date 11:46 29-01-2021

«Անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին». Սասնա ծռեր

Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է բռնության ու հալածանքի ջղաձիգ քայլերով երկարաձգել իր կառավարումը։ Այս մասին հայտարարություն է տարածել «Սասնա Ծռեր» համահայկական կուսակցության քարտուղարությունը: Հայտարարության մեջ նաեւ ասվում է. «Հայրենիք կորցնելու ցավից վրդովված կարծիք հայտնելու համար քաղաքական և ռազմական գործիչ Վահան Բադասյանին ձերբակալելը վկայում է այն մասին, որ ռեժիմը կորցրել է իրականության զգացումը և երկիրը տանում է կործանարար ցնցումների։ Եթե Նիկոլ Փաշինյանը չի ցանկանում տեսնել, որ Վահան Բադասյանը պարզապես արտահայտել է իր նկատմամբ լայնորեն տարածված վերաբերմունքը, ապա շուտով առերեսվելու է դրա տասնյակ, այնուհետև՝ հարյուրավոր ու հազարավոր դրսևորումներին։ Ի վերջո՝ այդ վերաբերմունքը վերածվելու է ցասման, ինչը կարող է շատ վտանգավոր զարգացումների հանգեցնել։ Նիկոլ Փաշինյանից պահանջում ենք անհապաղ ազատ արձակել Վահան Բադասյանին, դադարեցնել բռնության միջոցով կառավարման լծակները պահպանելու քաղաքականությունը և հրաժարական տալ՝ հնարավորություն ստեղծելով երկիրը դուրս բերելու իր իսկ մեղքով ստեղծված աղետալի վիճակից»: Հիշեցնենք, որ երեկ Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում Վահան Բադասյանն ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է վերանա ու հեռանա։ «Եթե չի հեռանում, ուրեմն կվերացնենք ֆիզիկապես, զենքով։ Ես սկսելու եմ կազմակերպել»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Ժամ առաջ հեռանալու փոխարեն մեզ ազգային աղետի հասցրած Նիկոլ Փաշինյանի ռեժիմը կառչել է աթոռին և փորձում է...

Posted by Սասնա Ծռեր համահայկական շարժում on 2021 թ. հունվարի 28, հինգշաբթի

Նմանատիպ նյութեր