211652_close_icon
views-count1540 դիտում article-date 16:21 01-02-2021

Իշխանություններին կոչ է արվում ազատ արձակել Վահան Բադասյանին

Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահությունը խիստ դատապարտում է հունվարի 28-ին Եռաբլուրում լրագրողների հետ զրույցում ազգի դավաճանին ու թշնամուն հեռացնելու վերաբերյալ իր հայտարարությունների համար բերման ենթարկված, այնուհետև կալանավորված՝ ռազմական և քաղաքական գործիչ, «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար Վահան Բադասյանի հանդեպ կատարված ապօրինի գործողությունները: Անընկալելի է ստորության այն աստիճանը, թե ինչպես պատերազմը պարտված, մեր երկիրը վաճառած ու բազմաթիվ հանցագործություններ կատարած անձը կարող է ապօրինի կալանքի տակ պահել Արցախում ռազմական գործողությունների ժամանակ գլխուղեղի ծանր վիրավորում ստացած և բարդ վիրահատության ենթարկված, թշնամուն հանձնված հայրենի Հադրութում տուն և ունեցվածքը կորցրած բացառիկ հայրենասեր անձնավորությանը միայն այն բանի համար, որ վերջինս իր արդարացի բողոքի ձայնն էր բարձրացրել վերջին ժամանակներում մեր հայրենիքի շուրջ կատարված ողբերգական իրադարձությունների առնչությամբ: ԵՀՄՖ նախագահ Աշոտ Գրիգորյանը ողջ ԵՀՄՖ նախագահության անունից կոչ է անում՝ մեկ ժամ առաջ ազատ արձակել անօրինական բերման ենթարկված Վահան Բադասյանին: [b][align=right]ԵՀՄՖ նախագահ՝ դոկտոր Աշոտ Գրիգորյան 01.02.2021թ.[/align][/b]

Նմանատիպ նյութեր