211652_close_icon
views-count6221 դիտում article-date 22:58 29-01-2021

Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Lրագրող Լիա Սարգսյանը, ում հետ երեկ Եռաբլուրում փոքր վեճի էր բռնվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կատարել է իր խոստումը և գրավոր հարց ուղղել վարչապետին: Նա այսօր կառավարության դիմաց էր եկել` Փաշինյանի ասածը պաստառին գրած։ «Շուշին հակամարտությունից և ազատագրումից առաջ ունեցել է 90 և ավելի տոկոս ադրբեջանցի բնակչություն։ Ուզում եք ասել, որ 90 տոկոս ադրբեջանցի բնակչություն ունեցող Շուշի քաղաքը հայկակա՞ն է իր այդ կարգավիճակով»,– Փաշինյանի` ԱԺ–ում հնչեցրած միտքն էր գրված նրա ձեռքի պաստառին։ Yerkir.am–ի լրագրող Լիա Սարգսյանը Փաշինյանից ակնկալում է խոստացված պատասխանը։ Ակցիայի ավարտից հետո լրագրողին հետևել են: Լիա Սարգսյանը նկարահանել է իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել ֆեյսբուքում: «Չեմ լռելու: Այսօր այս երկու ստահակները ահաբեկում էին ինձ` Երեւանում քայլելիս: Բնավորությանս համաձայն, մոտեցա, որ «օգնեմ» հոգեվարքի մեջ հայտնված սույն տղամարդկանց, արդեն վազում էի, որ բռնեմ: Որքան խղճուկ են, վախեցած փախչում են կնոջից»,– գրել է Լիա Սարգսյանն ու նկարահանել իրեն հետևող տղամարդկանց և տեսանյութ հրապարակել
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր