1471 դիտում
19:47 29-12-2023
Անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին
44-օրյա պատերազմում զոհված եւ անհետ կորած զինվորների ծնողներին «փնթիներ» անվանած Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետ Սերոբ Սարգսյանը դատարանում պարտվեց լրագրող Լիա Սարգսյանին: ՀՀ Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, նախագահությամբ պատվարժան դատավոր Էդգար Հովհաննիսյանի, ամբողջությամբ մերժեց լրագրող Լիա Սարգսյանի դեմ Աջափնյակի փոխթաղապետ Սերոբ Սարգսյանի ներկայացրած ակնհայտ անհիմն հայցը պատվին, արժանապատվությանը պատճառված վնասների հատուցման, զրպարտություն համարվող տեղեկությունները հերքելու և վիրավորանքի համար ներողություն խնդրելու վերաբերյալ։
Հայցադիմումը ներկայացվել էր 30.04.2022թ. Լիա Սարգսյանի կատարած գրառման վերաբերյալ, որով լրագրողը հանրությանը տեղեկացրել էր Աջափնյակի ՔՊ-ական փոխթաղապետի կողմից բողոքի երթ իրականացնող զոհված զինծառայողների ծնողներին փողոցում ծաղրելու եւ «փնթիներ» անվանելու դեպքի մասին: Սերոբ Սարգսյանը նախ ֆեյսբուքյան իր էջում հերքել էր, ապա լրագրողին դատի էր տվել՝ զրպարտելու եւ վիրավորելու համար: Զոհվածների ծնողներին ծաղրող եւ «փնթիներ» անվանող անձը դեռ շարունակում է պաշտոնավարե՞լ, լսել եմ՝ Ձեզ համար սկզբունքային է զոհերի ծնողների եւ հարազատների նկատմամբ հարգալից պահվածքը:
Շնորհակալ եմ իմ լավ ընկերոջը՝ «Ֆիդելիսի» հիմնադիր գործընկեր Վարազդատ Հարությունյանին եւ «Ֆիդելիսի» տնօրեն Վլադիմիր Գաբրիելյանին: Շնորհակալ եմ «Ցորի» զորամասի զոհված զինծառայողների ծնողներին, ովքեր եկան դատարան եւ վկայություն տվեցին առ այն, որ ՔՊ-ական պաշտոնյան ծաղրել է իրենց, անվանել՝ «փնթիներ»: Դատավոր Էդգար Հովհաննիսյան, Դուք փայլեցիք Ձեր անաչառությամբ եւ դատավորի արժանապատիվ կեցվածքով, շնորհակալ եմ:

Նմանատիպ նյութեր
1084 դիտում
15:39 14-11-2024
Աջափնյակ վարչական շրջանի ղեկավար է նշանակվել նախկին փոխթաղապետ ՔՊ-ական Սերոբ Սարգսյանը. Tert.am
6221 դիտում
22:58 29-01-2021
Փաշինյանին քննադատած լրագրող Լիա Սարգսյանին ահաբեկում և հետապնդում են Փաշինյանի աջակից տղաներ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
23681 դիտում
01:28 15-08-2022
Պայթյունից հետո անհետ կորած համարվող 6 քաղաքացի հայտնաբերվել է. անհետ կորած է համարվում 19-ը քաղաքացի
Այս բաժնից
628 դիտում
21:25 20-12-2024
ՀՀ և ՌԴ միջև օդային բեռնափոխադրումներն աճել են 12 տոկոսով
697 դիտում
20:26 20-12-2024
Բաքվում սկսվող դատերով Ալիևը փորձելու է Հայաստանում բարոյալքման տրամադրություններ ստանալ. Վահե Հովհաննիսյան
748 դիտում
20:13 20-12-2024
Վահագն Գևորգյանն ազատվել է Ջրային կոմիտեի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնից