Իրանը Ռուսաստանի հետ «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ պայմանագիր է կնքել
«Թեհրանը Մոսկվայի հետ ստորագրել է «Սպուտնիկ V» պատվաստանյութի վերաբերյալ պայմանագիրը, որը ներառում է նաև պատվաստանյութի արտադրությունը Իրանում սկսելու դրույթներ», - հայտարարել է Ռուսաստանի Դաշնությունում Իրանի դեսպանը։ Տեղեկացնում է [url=https://ria.ru/20210130/vaktsina-1595241438.html]ria.ru[/url]-ն։