1569 դիտում
12:09 30-01-2021
ՌԴ ԱԻՆ սակրավորները մոտ 15,5 հազար պայթուցիկ իր են վնասազերծել Լեռնային Ղարաբաղում
Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության սակրավորները Լեռնային Ղարաբաղում աշխատելու ընթացքում ուսումնասիրել են ավելի քան 120 հա տարածք՝ չեզոքացնելով գրեթե 15,5 հազար պայթուցիկ իր: Այս մասին [url=https://ria.ru/20210129/sapery-1595083569.html]ria.ru[/url]-ին հայտնել են նախարարության մամուլի ծառայությունից:
«Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարության մասնագետները շարունակում են աշխատանքները Լեռնային Ղարաբաղում ականազերծման ուղղությամբ: Նրանք ուսումնասիրել են ավելի քան 123 հա տարածք, հայտնաբերել են մոտ 15,5 հազար պայթուցիկ առարկա», – ասել է աղբյուրը:
Նա հստակեցրել է, որ «Լիդեր» կենտրոնի պիրոտեխնիկական խումբն այժմ աշխատում է Մարտունու շրջանում: Սակրավորներն այստեղ ավելի քան 110 հա տարածք են ուսումնասիրել՝ գտնելով և վնասազերծելով գրեթե 15 հազար զինամթերք: Հայտնաբերված պայթուցիկների մեջ կա ավելի քան 6,8 հազար հրետանային արկ, 3,4 հազար տարբեր տրամաչափի փամփուշտ, ինչպես նաև մոտ 730 ականանետ և ավելի քան 1,1 հազար նռնակ:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
2991 դիտում
11:35 18-02-2021
Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում ռուս սակրավորները վնասազերծել են 400 պայթուցիկ նյութ․ ՌԴ ՊՆ
3717 դիտում
15:16 13-11-2021
Մեկ տարվա ընթացքում ՌԴ խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ոչնչացրել են ավելի քան 26 հազար պայթուցիկ
Այս բաժնից
940 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
967 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»