211652_close_icon
views-count2994 դիտում article-date 11:35 18-02-2021

Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում ռուս սակրավորները վնասազերծել են 400 պայթուցիկ նյութ․ ՌԴ ՊՆ

Ռուսական խաղաղապահ զորախմբի հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորներն Արցախի Մարտունիի շրջանի Կարմիր շուկա բնակավայրում իրականացրել են պայթյունավտանգ առարկաներից տեղանքի մաքրման աշխատանքներ, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Նշվում է, որ ականազերծման ընթացքում ռուս սակրավորները վնասազերծել են շուրջ 400 պայթյունավտանգ առարկա։

Հայտնաբերված պայթուցիկ իրերը դուրս են բերվել և ոչնչացվել հատուկ սարքավորված հրաձգարանում։ Զինամթերքը, որը հնարավոր չէր տարհանել, ոչնչացվել է տեղում՝ ապահովելով պայթուցիկ աշխատանքների ժամանակ անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցառումները, հաղորդում է գերատեսչությունը։

Նմանատիպ նյութեր