211652_close_icon
views-count1156 դիտում article-date 12:54 01-02-2021

Մեկ օրում Արցախ է վերադարձել 112 տեղահանված

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 112 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության [url=http://mil.ru/russian_peacekeeping_forces/bulletins/more.htm?id=12341641@egNews]նախարարությունը[/url]: «2020թ. նոյեմբերի 14-ից մինչ օրս, ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 51 հազար 851 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ: Եղանակային վատ պայմանների պատճառով Հումանիտար ականազերծման կենտրոնի սակրավորները չեն իրականացրել ականազերծման և պայթյունավտանգ առարկաների ոչնչացման աշխատանքներ: Ընդհանուր առմամբ, 2020 թ. նոյեմբերի 23-ից չպայթած զինամթերքից մաքրվել են 859,3 հա տարածք, 245,8 կմ ճանապարհ, 962 բնակելի շենք, ներառյալ 27 սոցիալական նշանակության օբյեկտ, հայտնաբերվել և վնասազերծվել է 23936 պայթյունավտանգ առարկա:

Նմանատիպ նյութեր