211652_close_icon
views-count1465 դիտում article-date 20:52 10-02-2021

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 27 մարդ

Ռուսաստանյան խաղաղապահ ուժերի և ռազմական ոստիկանության ուղեկցությամբ մեկ օրում Արցախ է վերադարձել 27 մարդ, ովքեր ավելի վաղ լքել էին իրենց  բնակավայրերը մարտական գործողությունների պատճառով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը:

«Ընդհանուր առմամբ, Արցախ է վերադարձել 52 հազար 415 մարդ»,- նշված է ՌԴ ՊՆ հաղորդագրության մեջ:

Ռուսաստանի Դաշնության նախագահի 2020 թվականի նոյեմբերի 10- ի հրամանագրով   Լեռնային  Ղարաբաղում   տեղակայվել   է   ռուս խաղաղապահների  զորակազմը

Զորակազմի հիմքը կազմում է Կենտրոնական ռազմական օկրուգի 15-րդ    առանձին    մոտոհրաձգային    բրիգադը։ 

  Խաղաղապահների    հրամանատարն է գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

Նմանատիպ նյութեր