Թուրքական արտադրության զրահամեքենաները սկսել են արտահանվել այլ երկրներ
Վերջին տարիներին թուրքական ընկերությունների կողմից նախագծված ու սերիական արտադրության մեջ դրված մի քանի տեսակի զրահամեքենաները սկսել են հետաքրքրություն առաջացնել նաև արտաքին շուկաներում: Գրում է[url=https://www.ermenihaber.am/am/news/2021/02/01/%D4%B9%D5%B8%D6%82%D6%80%D6%84%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%A6%D6%80%D5%A1%D5%B0%D5%A1%D5%B4%D5%A5%D6%84%D5%A5%D5%B6%D5%A1/201436] ermenihaber.am[/url]-ը։
Դրա ամենաթարմ օրինակը օրեր առաջ Քենիայի ԶՈւ-ի արած հայտարարությունն էր, որի համաձայն, քենիական կողմը պատրաստվում է գնել թուրքական «Katmerciler» ռազմաարդյունաբերական ընկերության կողմից արտադրվող «Hızır» (Հըզըր) տեսակի 118 զրահապատ մեքենաներ։ Կնքվելիք գործարքի գինը կազմում է մոտ 70 մլն դոլար:
Այս զրահամեքենաների առաջին վաճառքը Թուրքիաից դուրս տեղի է ունեցել նախորդ տարի ու կազմել է 20.1 մլն դոլար: Դրանք գնած երկրի անունը դեռևս չի հրապարակվել:
Հաղորդվում է, որ «Hızır»-ի «Ateş» անունով տարբերակը, որը նախատեսված է սահմանապահ ծառայության համար ու կարող է կրակ արձակել թիրախների վրա, նույնպես մոտ ապագայում կմտնի մի «բարեկամ երկրի» սպառազինության մեջ: Նույնը նշվում է նաև թուրքական արտադրության «Khan» տեսակի հետաևակի փոխադրման համար նախատեսված զրահամեքենայի մասին: