211652_close_icon

Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված հրուշակեղենը

views-count1075 դիտում article-date 23:34 18-08-2023
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի կողմից ձեռնարկված երկարատեւ բանակցությունների արդյունքում Եվրոպական հանձնաժողովի առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության գլխավոր տնօրինությունը Հայաստանի Հանրապետությունն ընդգրկել է Եվրամիության կողմից լիազորված երրորդ երկրների ցանկում: Այս մասին տեղեկանում ենք ՍԱՏՄ-ից։

Դա նշանակում է, որ այսուհետ Եվրամիության երկրներ կարող է արտահանվել Հայաստանում արտադրված կաթի եւ/կամ ձվի պարունակությամբ պատրաստված կոմպոզիտային արտադրանք (սննդամթերք, որը պարունակում է ինչպես բուսական ծագման, այնպես էլ կենդանական ծագման վերամշակված արտադրանք):

Եվրոպական հանձնաժողովի որոշումը կայացվել է Հայաստանում սննդամթերքի անվտանգության ոլորտի գործառույթների, ինչպես նաեւ իրականացվող վերահսկողության արդյունքների հիման վրա:

Նմանատիպ նյութեր