211652_close_icon
views-count1818 դիտում article-date 10:40 03-02-2021

Քաղաքապետը նոր խնդիր է ստեղծել երևանցիների համար. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Երևանի Դավիթաշեն վարչական շրջանի նորակառույց շենքերից մեկի («Բոքոնիկ» սուպերմարկետի հարևանությամբ) մի քանի տասնյակ բնակարանատերեր Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանի անպարտաճանաչ և ոչ բարեխիղճ պահվածքի պատճառով հայտնվել են անելանելի դրության մեջ: «Ժողովուրդ» օրաթերթը դժգոհություններ ստացավ այն մասին, որ քաղաքապետ Մարությանը չի բարեհաճում աշխատանքի ներկայանալ և իր ստորագրությունը դնել շենքի ավարտական ակտի վրա, ըստ որի՝ շենքի բնակիչները կարող են դառնալ «Հայաստան էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի բաժանորդ, ապա տեղափոխվել իրենց նոր բնակարաններ՝ ապրելու։ Բնակարանատերերն արդեն մի քանի շաբաթ է, ինչ սպասում են, թե երբ է Մարությանն ի վերջո բարեհաճելու կատարել աշխատանքային իր պարտականությունները, որպեսզի տեղափոխվեն իրենց նոր բնակարաններ։ Նկատենք, որ նման անլուրջ և անպատասխանատու գործելաոճի համար Մարությանը երբևէ չի պատժվել, այնինչ իր այս պահվածքի պատճառով տուժում են հասարակ քաղաքացիները։ Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթը չդիմեց քաղաքապետարան պարզաբանում ստանալու համար, քանի որ նախապես տեղեկացված էր, որ իր բանավոր հարցումները չեն մեկնաբանվելու ինքնագոհ խոսնակի կողմից: Ասել է թե՝ այդպես էլ չի ստացվում հայության մայրաքաղաքի քաղաքապետի պահվածքի մասին պարզաբանումներ և բացատրություններ ստանալ»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր