211652_close_icon
views-count1610 դիտում article-date 12:12 03-02-2021

Առողջապահության նախարարն այցելել է «Էրեբունի» բժշկական կենտրոն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝ ծանոթանալու հաստատության կարողություններին, առկա հնարավորություններին, վերջին շրջանում կատարված բարեփոխումներին և նախատեսվող ծրագրերին: Բժշկական կենտրոնի գործադիր տնօրեն Միքայել Մանուկյանի ուղեկցությամբ` նախարարն ու փոխնախարարը շրջել են կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարի շրջանակում անցյալ տարի բացված վերակենդանացման նոր բաժանմունքում, որտեղ բուժում են ստանում Արցախյան պատերազմից տուժած վիրավորները: Անահիտ Ավանեսյանը զրուցել է զինվորների հետ, հետաքրքրվել նրանց բուժման ընթացքով և մաղթել շուտափույթ ապաքինում: Միքայել Մանուկյանը նշել է, որ վերակենդանացման նոր բաժանմունքը հագեցած է անհրաժեշտ բոլոր սարքավորումներով: Յուրաքանչյուր մահճակալ ապահովված է անհատական թթվածնի մատակարարման կետով, արտածծման բացասական ճնշման համակարգով, արհեստական օդափոխության սարքով, մշտադիտարկման սարքավորումներով: «Էրեբունի» բժշկական կենտրոն այցերը մշտապես ուղեկցվում են լավ նորություններով ու նոր ծրագրերով: Կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, նաև պատերազմի հետ կապված, արդյունավետ համագործակցություն ենք ունեցել՝ ի շահ մեր ժողովրդի»,- նշել է Անահիտ Ավանեսյանը կենտրոնի գլխավոր տնօրեն Հարություն Քուշկյանի հետ հանդիպման ժամանակ` հավելելով, որ մեր երկրի հնարավորությունների սահմաններում այդ ծանր օրերին արվել է առավելագույնը, բուժօգնության ծավալի ու բնույթի առումով՝ լավագույնը: «Անխոս, առողջապահական համակարգը գերծանրաբեռնված էր աշխատում այդ օրերին: Ես բարձր եմ գնահատում համատեղ աշխատանքը թե՛ կորոնավիրուսային հիվանդության դեմ պայքարում, թե՛ խոշոր և ռազմավարական ծրագրերի իրականացման գործում, ինչպիսիք են՝ իշեմիկ ինսուլտի, չարորակ նորագոյացություններով վիրահատությունների ու սանավիացիայի ծրագրերը»,- ասել է Հարություն Քուշկյանը` պատրաստակամություն հայտնելով շարունակելու արդյունավետ համագործակցությունը: Այնուհետև կողմերը կիսվել են նոր մտահղացումներով, քննարկել առաջիկա անելիքներն ու ծրագրերը:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ու նախարարի տեղակալ Արտյոմ Սմբատյանն այցելել են «Էրեբունի» բժշկական կենտրոն՝...

Опубликовано ՀՀ առողջապահության նախարարություն Вторник, 2 февраля 2021 г.

Նմանատիպ նյութեր